Կարո Փայլանը ելույթով հանդես կգա Մոնրեալում և Տորոնտոյում
Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ապրիլի 30-ին և մայիսի 1-ին ելույթով հանդես կգա Մոնրեալի և Տորոնտոյի հայ համայնքների կենտրոններում:
Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, Փայլանը կմասնակցի Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների և հայկական համայնքին վերաբերող հարցերի շուրջ քննարկումներին:
Միջոցառումը կիրականացվի Կանադայի Հայ դատի հանձնախմբի և Քվեբեկի Հայկական ասոցիացիաների միության համատեղ ջանքերով:
Կանադայում կայանալիք իր առաջին ելույթի ժամանակ Փայլանը կանդրադառնա տարածաշրջանում և Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին, թուրքահայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին, հայ-թուրքական հարաբերություններին ու քրդական հարցին: Փայլանը ելույթ կունենա անգլերենով:
Նշենք, որ Կարո Փայլանը Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության անդամ է և ներկայացնում է Ստամբուլի երրորդ շրջանը: