Սիրիայում ևս 2 ռուս զինծառայող է զոհվել. ԶԼՄ-ներ
Սիրիայում ևս երկու ռուս պայմանագրային զինծառայող է զոհվել: Корреспондент-ի փոխանցմամբ` զոհվածների թվում են 41-ամյա Ալեքսեյ Սաֆոնովը և 46-ամյա Վլադիմիր Պլուտինսկին:
Այս տեղեկության պաշտոնական հաստատում ՌԴ իշխանություններից դեռևս չի ստացվել: Նշվում է, որ այսպիսով 2017-ի հունվարի վերջից ի վեր զոհված ռուս զինվորականների թիվը հասել է 21-ի:
Մարտի սկզբի դրությամբ` ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է Սիրիայում 27 զինվորականի զոհվելու մասին:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ռուսաստանը հաստատել էր Սիրիայում երկու զինծառայողի զոհվելու փաստը: