Պուտինը շնորհավորել է Էրդողանին հանրաքվեում հաղթելու կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանրաքվեի արդյունքում Թուրքիայում նախագահական կառավարման համակարգի անցնելու կապակցությամբ:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովին: Հեռախոսազրույցի ընթացքում ղեկավարները քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը:
Շեշտադրվել է մարտական գործողությունների դադարի ռեժիմի ամրապնդման և աստանական և ժնևյան ձևաչափերով միջսիրիական բանակցային գործընթացի առաջխաղացման անհրաժեշտությունը»,- ասվում է Կրեմլի մամլո հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Էրդողանին հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: