Աթլետիկոն ոչ-ոքի խաղաց և դարձավ կիսաեզրափակչի 1-ին մասնակիցը (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Լեսթերը» «Քինգ Փաուեր Ուելքերս» մարզադաշտում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին»:
Հանդիպման ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին և բավարարվեցին ոչ-ոքիով` 1:1: Խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Սաուլը:
Պատասխան գնդակը 61-րդ րոպեին խփեց տանտերերի հարձակվող Ջեյմի Վարդին: Երկու խաղերի ընթացքում գրանցված արդյունքում (2:1) հաջորդ փուլ դուրս եկավ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը:
«Լեսթեր»-«Աթլետիկո»` 1:1
Գոլերը` Վարդի (61) - Սաուլ (26)