Էմբեր Հերդը մտադիր է ամուսնանալ Իլոն Մասկի հետ. Daily Mail
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի նախկին կին, դերասանուհի Էմբեր Հերդը մտադիր է ամուսնանալ ամերիկա-կանադացի գործարար Իլոն Մասկի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը` մեջբերելով դերասանուհու հոր հայտարարությունը:
«Նա ուզում է լրջանալ և ընտանիք կազմել: Իմ դուստրն ու նրա ընկերը շատ լուրջ մտադրություններ ունեն», - պատմել է Էմբերի հայր Դևիդը:
Հայտնի է, որ Հերդն ու Մասկը առաջին անգամ նկատվել են միասին 2016 թվականի ամռանը: Daily Mail-ի տվյալների համաձայն` 45-ամյա միլիարդատերը դերասանուհուն ուշադրություն է դարձրել 2013 թվականին՝ այն բանից հետո, երբ նա խաղացել է ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի «Մաչետեն սպանում է» ֆիլմում և փորձել հանդիպել նրա հետ դեռևս մինչև Ջոնի Դեփի հետ ամուսնալուծվելը: