Ալաբա. Դեռ ոչինչ վերջացած չէ
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման մասին:
«Մենք կներդնենք մեր ուժերը: Դեռ ոչինչ ավարտված չէ: «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կարող ենք հասնել հաջողության: Պետք է ցույց տանք, որ հավատում ենք մեր ուժերին:
«Բավարիան» պետք է հանգստություն պահպանի: Կարող ենք անել անհնարինը»,- Ալաբայի խոսքն է մեջբերում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: