Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում դժգոհ են փողոցների և բակերի անբարեկարգ լինելուց և մաքրությունից. հարցում (տեսանյութ)
Tert.am-ի հարցման ընթացքում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները նշում են, որ հիմնականում դժգոհ են փողոցների և բակերի անբարեկարգությունից ու մաքրությունից:
«Առաջինը դուք տեսաք, թե տարածքները ինչ անմխիթար վիճակում են: Պետք է բակեր բարեկարգվեն, փողոցները մաքուր չեն: Նաև կուզեի ժողովրդի վիճակը մի քիչ բարելավեին, ընդհանրապես շատ անուշադիր են»,- ասաց բնակիչներից մեկի:
Վարչական շրջանի մեկ այլ բնակիչ էլ, ով ընդամենը մեկ ամիս է ինչ տեղափոխվել է այստեղ, հայտնեց, որ միայն մաքրությունը չի գոհացնում իրեն, բայց համոզված է, որ դա եղանակների հետ է կապված և շուտով այդ խնդիրը կլուծվի:
Մալաթիա-Սեբաստիա բնակիչներից մեկ ուրիշը նույն խնդիրներն է առաջ քաշում: Նրա կարծիքով՝ Մալաթիա-Սեբաստիա առաջնային երկու խնդիր կա. «Մեր թաղամասում ճանապարհների հարցն է, փոսերը պետք է ասֆալտապատեն, մեկ էլ մաքրությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: