Կորեացի դերասանուհին օրական ընդամենը 3 գդալ բրինձ է ուտում` կազմվածքը պահպանելու համար
Հայտնի կորեացի դերասանուհի Լի Թե-Իմը վերջերս բացահայտել է իր սննդակարգը` գրավելով լրատվամիջոցների ուշադրությունը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, դերասանուհին հայտարարել է, որ օրական ընդամենը երեք գդալ բրինձ է ուտում` իր կազմվածքը պահպանելու համար: Լին, ով նախկինում հայտնի է եղել իր կլորավուն մարմնով և առողջ տեսքով, տեղի հեռուստատեսության եթերում հայտնվել է բավականին նիհար տեսքով:
Երիտասարդ դերասանուհին խոստովանել է, որ վերջին 6 ամսում խիստ սննդակարգի է հետևել: Նման քայլի գնալ նրան ստիպել է իր ոչ վստահ տեսքը լուսանկարներում, որոնցում նկարվել էր իրենից ավելի բարեկազմ մարմին ունեցող անձանց հետ:
Միևնույն ժամանակ նա նշում է, որ իր սննդակարգն այնքան էլ առողջարար չէ և խորհուրդ չի տալիս մարդկանց հետևել իր օրինակին: