Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակ կտեղակայվի
Կանադան և Լատվիան ստորագրել են Լատվիայում ՆԱՏՕ-ի գումարտակ տեղակայելու տեխնիկական հարցերի վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով Կանադայի ազգային պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Կանադայի և Լատվիայի պաշտպանության նախարարներ Հարջիթ Սինգհ Սաջանն ու Ռայմոնդս Բերգմանիսը: Համաձայնագրի մանրամասները չեն բացահայտվում:
«Այս իրադարձությունը ևս մեկ քայլով մերձեցրել է կանադացի զինվորականների ժամանումը Լատվիա` Ալբանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Սլովենիայից և Իսպանիայից մեր գործընկերների հետ», - հայտնել է Սաջանը:
Հայտնի է, որ Լատվիայի կառավարությունը որոշել է 8,9 միլիոն եվրո հատկացնել գումարտակի տեղակայման համար: