Boeing-ը մտադիր է հարյուրավոր աշխատակիցների կրճատել
Ամերիկյան Boeing ընկերությունը հարյուրավոր աշխատատեղեր կկրճատի քաղաքացիական ինքնաթիռների արտադրման ոլորտում` վաճառքի աճի տեմպերի դադնդաղեցման ֆոնին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` մեջբերելով ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Դագ Ադլերի հայտարարությունը, կրճատումները կսկսեվեն հունիսի 23-ին:
«Ակնկալում ենք, որ կրճատումները հարյուրավոր աշխատակիցների կներգրավեն Վաշինգտոն նահանգում և ընկերության մյուս ձեռնարկություններում», - ասել է Ադլերը:
Մարտի 30-ի տվյալներով` ընկերությունը 146 962 աշխատակից ունի, որոնց թվում 74 196-ը` ուղևորատար ինքնաթիռների արտադրման ստորաբաժանումներում: