Սարի թաղը անտեսված, մոռացված կղզի է. բնակիչներ (տեսանյութ)
Երևանի Սարի թաղն անտեսված, մոռացված կղզի է, խնդիրներն այստեղ կուտակված են: Tert.am-ի հարցախույզի ընթացքում այս մասին նշեցին թաղամասի մի շարք բնակիչներ:
Բնակիչների խոսքով՝ իրենց հիշում են ընտրությունից-ընտրություն՝ միայն «կարկատան» ասֆալտ անելով:
«Ջուրը ստեղ խնդիր է, խաղահրապարակ չկա, որ երեխաները խաղան, տրանսպորտ չկա, մի ավտոբուս են վերջերս բերել։ Տարոն Մարգարյանը Կենտրոնում լավ գործեր է անում, մեր մոտ այս տարիների ընթացքում մի գործ չի արել, որ ասենք»,-մանրամասնեց հարցախույզի մասնակիցներից մեկը:
Բնակիչներն ընդգծեցին, որ ավագանու ընտրություններից ակնկալիքներ չունեն, չեն կարծում, որ ընդդիմադիր ուժերը կկարողանան հաջողության հասնել:
Մանրամասները՝ տեսանյութում: