«Գալակտիկայի պահապանների» աստղը հաստատել է Սիլվեստր Ստալոնեի մասնակցությունը ֆիլմի երկրորդ մասում
Ռեժիսոր Ջեյմս Գանի «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի աստղ Քրիս Փրեթը հաստատել է, որ դերասան Սիլվեստր Ստալոնեն մասնակցել է ֆիլմի նկարահանումներում: Այս մասին հայտնում է Vulture-ը:
Հայտնի է, որ ավելի վաղ Ստալոնեի` ֆիլմի երկրորդ մասում նկարահանվելու մասին խոսակցություններ են եղել: Այժմ այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է Jimmy Kimmel Live հաղորդման ժամանակ:
Նշվում է, որ հաղորդավար Ջիմի Քիմելը հարցրել է Փրեթին` արդյոք Ստալոնեի մասնակցությունը հրապարակայնորեն հաստատվել է:
«Այժմ` այո», - ծիծաղելով պատասխանել է Փրեթը նրա հարցին, սակայն մանրամասներ չի հայտնել Ստալոնեի կերպարի մասին:
Նշվում է, որ հաղորդումից հետո լրատվամիջոցներում տարբեր ենթադրություններ են արվում Ստալոնեի դերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գանը համաձայնել է դառնալ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասի սցենարի հեղինակն ու ռեժիսորը: