Հանճարեղ տեխնոլոգիական սարքեր, որոնք մեզ ապագա են տեղափոխում
Գիտնականներն ու ծրագրավորողները չեն դադարում զարմացնելուց իրենց գյուտերով, որոնք անդադար հիացնում են ու նորույթները ձեռք բերելու ցանկություն առաջացնում: Այս մասին գրելով` AdMe.ru-ն, ներկայացնում է մի շարք նմանօրինակ նորագույն տեխնոլոգիական սարքեր, որոնք արդեն կան վաճառքում կամ շուտով կհայտնվեն:
1.Օդում «ճախրող» սեղանի լամպ
Այն անլար լամպ է, որը ճախրում է օդում ոչ մեծ փայտե հիմքի վերևում, որում մագնիսներ են ներկառուցված: Այն արդեն լայնորեն կիրառվում է: Օրական 6 ժամ աշխատելու պարագայում լամպը կարող է անխափան աշխատել 22 տարի:
2.«Խելացի» բաճկոն` ներկառուցված ջեռուցիչով
Flexwarm բաճկոնի գործվածքում հատուկ տաքացնող տարրեր են ներկառուցված մեջքի, կրծքավանդակի և դաստակների հատվածում:
3.Անլար թարգմանիչ-ականջակալներ
Pilot ականջակալը պետք միայն տեղադրել ականջում և այն սկսում է ավտոմատ կերպով թարգմանել կարգավորումներում նշված լեզվով:
4.Արևային էներգիայով աշխատող վերալիցքավորման սարք
Port անվանումն ստացած սարքը կոմպակտ չափսերի արտաքին մարտկոց է, որը հեռախոսը լիցքավորում է արևային էներգիայի օգնությամբ: Անրաժեշտ է միայն ամրացնել այն պատուհանին:
5.Հեռախոս և Bluetooth-ականջակալ` միևնույն սարքում
Հեռախոսը կողային մասերից ծալելիս կենտրոնական մասում առանձնանում է ականջակալի թերթիկը, որը տեղադրվում է ականջում: Այն դեռևս մշակման փուլում է գտնվում:
6.Անհավանականորեն ճկուն սմարթֆոն
Portal-ը սուպերճկուն սմարթֆոն է, որը չի վախենում անկումներից և մինչև 10 մետր խորությամբ ջրում հայտնվելուց: Այն նաև հեշտությամբ ամրանում է ձեռքին և կարող է սմարթ ժամացույցի դեր կատարել: Արտադրողը խոստանում է մոտ ապագայում վաճառքի հանել սարքը:
7.Պատճենող շարժական սարք
Copy & Paste սարքը թույլ է տալիս պատկերներ արտապատկերել ցանկացած իրի վրա: Անհրաժեշտ է միայն սեղմել կոճակն ու սկանավորել անհրաժեշտ առարկան, որից հետո պատկերը հնարավոր է տեղափոխել ցանկացած մակերևույթի վրա թանաքի օգնությամբ: Այն դեռևս կոնցեպտ է:
8.Էլեկտրոնային սենսորային գրիչ, որը գրում է ցանկացած տեղ
Այս սարքով կարելի է գրել ցանկացած մակերևույթի վրա: Բոլոր գրված տառերը թվայնացվում և ուղարկվում են սմարթֆոնինկամ համակարգչին: Այն անփոխարինելի իր կլինի, եթե ցանկանում ես ինչ-որ բան գրանցել, սակայն ձեռքիդ տակ թուղթ ու գրիչ չկա կամ հեռախոս: