Մոսկվայում անվտանգության աշխատակիցները ռեստորանից դուրս են հանել անվճար ճաշ խնդրող տարեց կնոջը (տեսանյութ)
Life.ru կայքը փորձ է անցկացրել և ստուգել` ինչպես են Մոսկվայի հանրային սննդի կետերում վերաբերվում տարեց մարդկանց, որոնք բավական գումար չունեն սնունդ գնելու համար: Դեպքերի մեծամասնությունում արդյունքները հիասթափեցնող են եղել:
Կայքի հաղորդմամբ` փորձն անցկացնելու գործում նկարահանող խմբին օգնել է դերասանուհի, 87-ամյա Լյուբով Ֆյոդորովնան: Կինը չունևոր տատիկի կերպարով մտել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկն ու ասել, որ ինքը 270 ռուբլի չունի ճաշ գնելու համար:
Նշվում է, որ այս արտահայտությունից հետո հաստատության անվտանգության աշխատակիցը կոպիտ ձևով բռնել է կնոջ թևն ու դուրս հանել նրան ռեստորանից: