«Խոստում» ֆիլմի հասույթով Կալիֆորնիայի համալսարանում մարդու իրավունքների ինստիտուտ կհիմնվի
Կալիֆորնիայի համալսարանի Իրավունքի դպրոցը 20 մլն դոլար է ստացել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի ստեղծողներից՝ մարդու իրավունքների ինստիտուտ հիմնելու համար:
Ինչպես նշվում է law.ucla.edu կայքում, հատկացված գումարը կազմում է ֆիլմի հասույթի մի մասն ու հանդիսանում երբևէ Կալիֆորնիայի համալսարանի Իրավունքի դպրոցի համար արված ամենախոշոր նվիրատվությունը:
««Խոստում» ինստիտուտը (Promise Institute) կդառնա Կալիֆորնիայի համալսարանի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով համագործակցության կենտրոնը»,-նշել է համալսարանի պատվավոր ռեկտոր Ջեն Բլոքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Իրավունքի դպրոցը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հասցրել է շատ բան անել, մինչդեռ նոր հիմնվելիք ինստիտուտը կնպաստի այդ աշխատանքի սահմանների ընդլայնմանը:
Ինստիտուտը հնարավորություն կտա ուսանողներին համագործակցել ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ փորձելով երիտասարդ սերնդի մեջ դաստիարակել ապագա իրավապաշտպանների և աշխարհում առկա խնդիրների լուծման ռազմավարություն մշակել:
Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին: