Բարսելոնան ամռանը մտադիր է 4 ֆուտբոլիստի ձեռք բերել
«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է մասշտաբային աշխատանքներ իրականացնել 2017 թվականի ամռանը տրանսֆերային շուկայում:
Կատալոնական ակումբի ղեկավարները հիասթափված են թիմի ելույթներից և պատրաստ են լուրջ գումարներ ծախսել՝ կազմն ուժեղացնելու համար:
Կապտա-նռնագույնների կազմը կարող են համալրել Հեկտոր Բելյերինն «Արսենալից», Մարկո Վերատին (ՊՍԺ), Պաուլո Դիբալան («Յուվենտուս») և Խերարդ Դեուլոֆեուն («Միլան»):
«Transfermarkt»-ն այս ֆուտբոլիստներին 124 մլն եվրո է գնահատում: «Բարսելոնայից» 3 ֆուտբոլիստ կհեռանա, որոնց անունները չեն հաղորդվում:
Այս պահին «Բարսելոնան» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 69 միավոր: Լուիս Էնրիկեի թիմը շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայում՝ քառորդ եզրափակչի առաջին խաղում 0:3 հաշվով պարտվելով «Յուվենտուսին»: