Սլովենիայում Յուրի Գագարինին նվիրված հուշարձան է բացվել
Աշխարհի առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին նվիրված հուշարձան է բացվել Սլովենիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Վիտանիե քաղաքում:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, քաղաքապետ Վալերի Տոկարյովը Գագարինի կիսանդրու բացման արարաողության ժամանակ ընդգծել է, որ տիեզերագնացի անունն ու սխրագործությունը օրինակ կծառայի հաջորդ սերունդների համար, որոնք կստեղծեն ապագայի բարձր տեխնոլոգիաներն ու կբացահայտեն Տիեզերքը:
Յուրի Գագարինի կիսանդրին տեղադրելու միտքը ծնվել է 2017-ի մարտին, երբ Սլովենիայում ՌԴ դեսպանն այցելել էր Վիտանիե:
ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչուն տիեզերքում առաջին անգամ հայտնվել է 1961-ի ապրիլի 12-ին, իսկ ապրիլի 14 արժանացել Խորհրդային Միության հերոսի կոչման: Հաջորդ տիեզերական ուղևորությունը նա կատարել է մեկ տարի անց: