Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սիրիան և ԻՊ-ի դեմ պայքարը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա ռուս գործընկեր Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն ու Սիրիայի վերջին իրադարձությունները: Այս մասին հայտնում է թուրքական Haberturk հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ` նախարարները նաև քննարկել են «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ապագան»:
Associated Press-ի հաղորդմամբ` ավելի վաղ Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Ասադի ապագան սիրիական հակամարտության կարգավորման կոնտեքստում: Թիլերսոնը և Չավուշօղլուն նաև քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: