Բյորկը տեսահոլովակ է նկարահանել վիրտուալ իրականությունում (տեսանյութ)
Իսլանդացի երգչուհի, դերասանուհի, երաժիշտ և կոմպոզիտոր Բյորկն իր YouTube ալիքում հրապարակել է նոր տեսահոլովակը, որը նկարահանված է վիրտուալ իրականության ձևաչափով:
Lenta.ru-ի հաղորդմամբ` Notget երգը ներառվել է երգչուհու 8-րդ ալբոմում: Vulnicura կոչվող ալբոմը թողարկվել է 2015 թվականին:
Նշվում է, որ տեսահոլովակի ռեժիսորներն են Ուորեն դյու Պրեն և Նիկ Տորնտոն Ջոնսը:
Բյորկն ամենահայտնի իսլանդացի երգչուհին է, որը հայտնի է իր տպավորիչ երգերով և արտառոց տեսահոլովակներով: Նրա երգերը պատկանում են ալտերնատիվ ռոք, փանք, էլեկտրոնիկա, ինդի-փոփ, թրիփ-հոփ և այլ ոճերի:
Հայտնի է, որ Բյորկի համար տեսահոլովակներ են նկարահանել այնպիսի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Սպայկ Ջոնսն ու Միշել Գոնդրին: