Мы в Telegram
Добавить новость





160*600

Новости сегодня на DirectAdvert

Новости сегодня от Adwile

Актуальные новости сегодня от ValueImpression.com


Опубликовать свою новость бесплатно - сейчас


<
>

Արցախյան հարցի նկատմամբ Թրամփի մոտ կա հետաքրքրություն. Ստեփան Գրիգորյան

ԱՄՆ-ի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին տեղեկությունը նշանակում է, որ առաջին՝ ԱՄՆ-ն չի ուզում հետ ընկնել ՌԴ-ից, երկրորդ՝ կամաց-կամաց սկսել է ձևավորվել Թրամփի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականության դոկտրինը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ Արցախյան հարցի նկատմամբ Թրամփի մոտ կա հետաքրքրություն: Նշենք, որ մամուլում տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն ցանկանում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում կազմակերպել:

-Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպել: Որքանո՞վ եք հավանական համարում այս հանդիպումը մոտակա ժամանակներում:

-Ե՛վ ԱՄՆ, և՛ Ֆրանսիան պատրաստ են նախագահների հանդիպում կազմակերպել, պատրաստ են աջակցել, բայց հավանականությունը, որ կհանդիպեն, չեմ կարծում, որ մեծ է: Դա առաջին, երկրորդն էլ՝ ես հանդիպելու իմաստ չեմ տեսնում:

-Անգամ նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպե՞լն է անիմաստ:

-Այո, իմաստ չեմ տեսնում: Տեսեք` Ալիևը Ֆրանսիա կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ տարածքային ամբողջականությունը գլխավորն է, մի քայլ այն կողմ չեն շեղվի: Իսկ Սերժ Սարգսյանը մի քանի օր հետո Մոսկվայում պաշտոնական այցելության ժամանակ հայտարարեց, որ Արցախի հարցը պետք է լուծվի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Այսինքն, իրարամերժ երկու լուրջ հայտարարություններ: Այս ֆոնի վրա ի՞նչ հիմքեր կան համարելու, որ նախագահների հանդիպումն իմաստ ունի: Ավելի հակված եմ, որ ինչ-որ նոր նախաձեռնություններ լինեն: Օրինակ՝ երկու կողմերը անկախ փորձագիտական խումբ ստեղծեն հինգ-հինգ հոգանոց, և սկսեն ինչ-որ քննարկումներ այդ մակարդակով: Հետո դրա հիման վրա արտգործնախարարները հանդիպեն, հետո նոր իմաստ կունենա նախագահների հանդիպումը:

-Այդ դեպքում ինչպե՞ս է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում, որ բանակցային սեղանի վրա դրված փաստաթղթում մնացել է ընդամենը 2-3 տարաձայնություն:

-Չգիտեմ, այդ հարցով դիմեք Լևոն Տեր-Պետրոսյանին: Ամեն մարդ ունի իր կարծիքը և տեղեկատվության աղբյուրները:Միգուցե, նա նման բան ասի, իսկ եթե ինձ եք հարցնում՝ ես տեղեկություն չունեմ, որը հուսադրող է: Եթե նախագահների կողմից կոշտ հայտարարություններ չլինեին, միգուցե, իմաստ ուներ հանդիպել, փոխզիջումներ գտնել:

-Մարտի 14-ին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Մոսկվայում էր, նրանից առաջ Մոսկվա էր մեկնել նաև Իլհամ Ալիևը: Հնարավո՞ր է, որ այս հանդիպումներից հետո են ԱՄՆ-ն և Ֆրանսիան ցանկանում նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել:

-Ես չեմ բացառում դա: Ռուսաստանը միշտ էլ ակտիվ դեր է ունեցել, և հիմա ամեն մեկն ուզում է ցույց տալ, որ ինքն էլ կարող է օգտակար լինել: Բայց նաև Լավրովի այսօրվա ուշագրավ հայտարարության մասին եմ ուզում ասել: Նա ասաց, որ ոչ մի Լավրովի պլան չկա, առանձին նախաձեռնություններ չկան, բոլոր նախաձեռնությունները Մինսկի խմբի շրջանակներում են:

-Այսինքն՝ դա նշանակում է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն անհատապես շահագրգռված չեն Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ:

-Ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում: Միայն կարող եմ ասել, որ անընդհատ պրոցես է գնում միջնորդների միջև՝ ինչ-որ չափով մրցակցություն, ինչ-որ չափով համաձայնություն: Անընդհատ պրոցես է գնում, որին պետք է հետևել: Օրինակ՝ Լավրովը ասում է «Լավրովի պլան» չկա, բայց նաև հայտարարում է, որ մենք համադրում ենք մեր ջանքերը: Ի՞նչ է դա նշանակում. մենք բոլորս հասկանում ենք, որ խորհրդային տարածքը Ռուսաստանի ազդեցության տակ է: Իսկ այս ամենը նշանակում է, որ բոլորը ինչ-որ մանևրումներ են անում: Ես կասեի, անընդհատ այսպիսի խմորումներ են գնում: Ոչ միայն մեր ու Ադրբեջանի մոտեցումների միջև, այլ նաև միջնորդների մոտ:

-Նշեցիք, որ ՌԴ ազդեցությունը մեծ է հետխորհրդային տարածքում, այսինքն՝ արցախյան խնդրի կարգավորման հարցում ավելի մեծ լծակներ ունի: ԱՄՆ-ի կողմից հանդիպում կազմակերպելու շահագրգռվածությունն ինչպես կմեկնաբանեք:

-Առաջինը՝ ԱՄՆ-ն չի ուզում հետ ընկնել, երկրորդը՝ կամաց-կամաց սկսեց ձևավորվել Թրամփի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականության դոկտրինը: Պետքարտուղարի նշանակումից հետո պետք է մի քիչ գործի մեջ մտնել, ուսումնասիրել: Ես կարծում եմ՝ այդ տեղեկության արձագանքն այն է, որ Արցախյան հարցի նկատմամբ Թրամփի մոտ կա հետաքրքրություն:

-Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը նշել էր, որ ԱՄՆ-ն ունի նոր նախագահ, սակայն նրա քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության խնդրով մնում է նույնը, այսինքն՝ հավատարիմ են մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործելակերպին: 

-Հարցը նրանում է, թե ԵԱՀԿ-ի շրջանակներն իրենց համար առաջնահերթություն կլինե՞ն, թե ոչ: Հիմա այդ հայտարարությունը նշանակում է, որ Արցախը այնուամենայնիվ իրենց ուշադրության կենտրոնում թողնում են, ինչը մեր շահերից է բխում: Մեր շահը այն է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ն շարունակեն զբաղվել Ղարաբաղի հարցով: Շատ վտանգավոր է Հայաստանի համար, եթե մեկ խաղացող մնա և նա թելադրի խաղի կանոնները Արցախի հարցում:



 

 

Читайте на 123ru.net

Другие проекты от 123ru.net



Архангельск

В Архангельске загорелся теплоход "М.В. Ломоносов": что известно о пожаре



Мода

С чем носить джинсовое платье этой весной: примеры образов






Другие популярные новости дня сегодня


123ru.net — быстрее, чем Я..., самые свежие и актуальные новости Вашего города — каждый день, каждый час с ежеминутным обновлением! Мгновенная публикация на языке оригинала, без модерации и без купюр в разделе Пользователи сайта 123ru.net.

Как добавить свои новости в наши трансляции? Очень просто. Достаточно отправить заявку на наш электронный адрес mail@29ru.net с указанием адреса Вашей ленты новостей в формате RSS или подать заявку на включение Вашего сайта в наш каталог через форму. После модерации заявки в течении 24 часов Ваша лента новостей начнёт транслироваться в разделе Вашего города. Все новости в нашей ленте новостей отсортированы поминутно по времени публикации, которое указано напротив каждой новости справа также как и прямая ссылка на источник информации. Если у Вас есть интересные фото Вашего города или других населённых пунктов Вашего региона мы также готовы опубликовать их в разделе Вашего города в нашем каталоге региональных сайтов, который на сегодняшний день является самым большим региональным ресурсом, охватывающим все города не только России и Украины, но ещё и Белоруссии и Абхазии. Прислать фото можно здесь. Оперативно разместить свою новость в Вашем городе можно самостоятельно через форму.



Новости 24/7 Все города России




Загрузка...


Топ 10 новостей последнего часа






Персональные новости

123ru.net — ежедневник главных новостей Вашего города и Вашего региона. 123ru.net - новости в деталях, свежий, незамыленный образ событий дня, аналитика минувших событий, прогнозы на будущее и непредвзятый взгляд на настоящее, как всегда, оперативно, честно, без купюр и цензуры каждый час, семь дней в неделю, 24 часа в сутки. Ещё больше местных городских новостей Вашего города — на порталах News-Life.pro и News24.pro. Полная лента региональных новостей на этот час — здесь. Самые свежие и популярные публикации событий в России и в мире сегодня - в ТОП-100 и на сайте Russia24.pro. С 2017 года проект 123ru.net стал мультиязычным и расширил свою аудиторию в мировом пространстве. Теперь нас читает не только русскоязычная аудитория и жители бывшего СССР, но и весь современный мир. 123ru.net - мир новостей без границ и цензуры в режиме реального времени. Каждую минуту - 123 самые горячие новости из городов и регионов. С нами Вы никогда не пропустите главное. А самым главным во все века остаётся "время" - наше и Ваше (у каждого - оно своё). Время - бесценно! Берегите и цените время. Здесь и сейчас — знакомства на 123ru.net. . Разместить свою новость локально в любом городе (и даже, на любом языке мира) можно ежесекундно (совершенно бесплатно) с мгновенной публикацией (без цензуры и модерации) самостоятельно - здесь.



Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бестопливные Neutrinovoltaic электромобили проектируются в Индии





Путин в России и мире
Москва

ООН незаметно признала Путина: Сообщено об официальном письме


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Ждём расстрела или отравления Зеленского в ближайшее время – Макгрегор


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

Брейн присоединился к СКА. Баста выложил фото с ним: «Приветствуем Сергея в нашей большой семье»



Москва

Мария Багреева: контрактная система Москвы направлена на развитие конкурентной среды и поддержку российского бизнеса

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net