ՄՅՈւ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Անտոնիո Վալենսիան ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
31-ամյա էկվադորցին ստացել է ձայների 71 տոկոսը` առաջ անցնելով Մարկոս Ռոխոյից` 23 և Էշլի Յանգից` 6:
Վալենսիան այդ մրցանակին ընթացիկ մրցաշրջանում է արժանանում երրորդ անգամ: