Երևանի կենդանաբանական այգու տարածքի զգալի հատվածը ապրիլի 1-ից ժամանակավորապես փակ կլինի
Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ Այգու տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով Այգու գործարկվող տարածքի զգալի հատվածը 2017 թ.-ի ապրիլի 1-ից ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար:
Տեղեկացվում է, սակայն, որ Այգին շարունակում է աշխատել սովորական աշխատանքային ժամանակացույցով` առավոտյան 10-ից մինչև 20:00-ն (բացառությամբ երկուշաբթի օրերից): Տոմսերի վաճառքը մինչև 19:00-ն:
Նշվում է, որ այժմ իրականացվող աշխատանքներն անցկացվում են Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման ծրագրի 2-րդ փուլի շրջանակում:
Դեռևս 2014 թ.-ին մեկնարկած երկարաժամկետ և բազմաբաղադրիչ նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: