Թիլերսոնը ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրներից մեկը համարել է հակազդեցությունը «ռուսական ագրեսիային»
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ «ռուսական ագրեսիային» հակազդեցությունը մնում է ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրներից մեկը: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, հայտնում է gazeta.ru-ն:
«Մեր խնդիրների ցանկում առաջինը պետք է լինի ՆԱՏՕ-ի բոլոր անդամների և գործընկերների համար վտանգ հանդիսացող ԻՊ-ի դեմ հաղթանակը: Բայց Հյուսիսատլանտյան դաշինքի խնդիրներից մեկն է մնում ռուսական քարոզչությանը և ռուսական ագրեսիային հակազդեցությունը»,- ասել է Թիլերսոնը:
Նրա խոսքով՝ այդ հակազդեցությունը պետք է իրականացվի «ինչպես ոչ բռնի, այնպես էլ երբեմն բռնի մեթոդներով»: