Պաշտոնների հարցն իմ օրակարգից դուրս է. Խաչատուր Սուքիասյան
Պաշտոնների հարցը իմ օրակարգից դուրս է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե Խաչատուր Սուքիասյանը համագործակցում է մի քանի քաղաքական ուժերի, մասնավորապես՝ «Կոնգրես-ՀԺԿ», «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների հետ, և հավանաբար, առաջիկայում պաշտոն կստանա:
«Ես մտահոգ քաղաքացի եմ, ունեմ իմ տեսլականը երկրի զարգացման վերաբերյալ: Միշտ հանդիպել եմ և հանդիպում եմ ցանկացած քաղաքական ուժի, անձերի, կառույցների հետ, իսկ պաշտոնների հարցը իմ օրակարգից դուրս է»,- նշեց Սուքիասյանը: