Հրապարակվել է «Կապիկների մոլորակը. պատերազմ» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
20th Century Fox կինոստուդիան հրապարակել է «Կապիկների մոլորակը. պատերազմ» ֆիլմի ռուսալեզու թրեյլերը: Корреспондент-ի հաղորդմամբ` ֆիլմաշարի երրորդ մասի պրեմիերան նախատեսվում է հուլիսի 14-ին:
Գլխավոր դերերը ֆիլմում մարմնավորել են Էնդի Սերքիսը, Վուդի Հարելսոնը, Սթիվ Զանը և Տերի Նոթարին: Ֆիլմի ռեժիսորն է Մեթ Ռիվզը:
«Կապիկների մոլորակը. պատերազմը» գիտաֆանտաստիկ ֆիլմ է, որը պատմում է Ցեզար հերոսի` կապիկների առաջնորդի և նրա ազգի մասին, որոնք պատրաստ են դուրս գալ մարդկանց դեմ: Մարդկանց բանակը գլխավորում է անգութ գնդապետը:
Տեսանյութը՝այստեղ։