«Քյավառցի եք». վարչապետը զարմացավ` ինչ կապ ունեն բազալտն ու Հրանուշ Հակոբյանը
Շենգավիթ վարչական շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական հանդիպմանը բնակիչներից մեկի հարցն՝ ուղղված վարչապետին՝ վերաբերում էր բազալտի գործարանին, որը պետք է անհատական ներդրողներով հիմնադրեին Կապանում:
Ըստ բնակչի՝ բիզնես ծրագրի համար ինքը դիմել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որպեսզի ինքը աջակցի: Երկու անգամ ընդունել է Տիկին Հակոբյանը, հետո էլ չի ընդունել վերջինիս, ապա՝ մերժել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը զարմացավ. «Ես էլ չեմ հասկանում թե դուք ինչի՞ եք դիմել տիկին Հակոբյանին. բազալտի գործարանն ու տիկին Հակոբյանը»,- զարմացած ասաց վարչապետը։
«Պարզ ու հասարակ ձևով, քանի որ համերկրացի է, ասեց ես կօգնեմ»,- արձագանքեց բնակիչը։
«Քյավառցի եք»,-ասաց վարչապետը։