Թուրքիային անհանգստացրել են սոցցանցերում հայտնված ռուս զինվորների նկարները քրդերի հետ
Թուրքական արտգործնախարարությունն իր խորին անհանգստություն է հայտնել Սիրիայի շրջաններում կատարվող գործողությունների կապակցությամբ, որոնք գտնվում են քրդերի ազգային ինքնապաշտպանական ջոկատի վերահսկողության տակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել ռուսական կողմի միջնորդ Սերգեյ Պանովը, ում անհանգստություն էին հայտնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ քրդական ազգային ինքնապաշպանական ջոկատի դիպուկահարի կրակոցից մահացած թուրք զինվորի մահվան համար:
Պանովին նաև բողոքել էին սոցցանցերում հայտնված ռուս զինվորների նկարների համար, որտեղ երևում էին նաև Քրդական ժողովրդական կուսակցության որոշ անդամներ: