Միայն Կոմունիստական կուսակցություն է լուրջ մոտենում բնապահպանական խնդիրներին, դրա համար էլ առաջադրվել եմ ՀԿԿ ցուցակով. Սիլվա Ադամյան (տեսանյութ)
«Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության փորձագետ, բնապահպան Սիլվա Ադամյանը պատգամավորության թեկնածություն է առաջադրել Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանը։
Նա հանդիպել է քաղաքական ուժերի հետ, ծանոթացել է բոլորի ծրագրերին, բայց, ըստ նրա, բացի Հայաստանի կոմունիստական կուսակցությունից, քաղաքական ուժերը լուրջ բնապահպանական նախագծեր չունեն:
«Ես հանդիպեցի Առաջադեմ կոմունիստական կուսակցության անդամների հետ և հասկացա, որ այս մարդիկ ուզում են լուրջ քայլեր անել բնապահպանության, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում: Իմ նպատակը խորհրդարանում բնապահպանական խնդիրները բարձրաձայնելն է: Բնապահպանական բոլոր օրենքներն անտեսվում են մեզ մոտ: Նպատակս նաև այն է, որ մեր գրված օրենքներն իրագործվեն»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։