Գերմանիան մերձբալթյան երկրներին կօգնի պայքարել ռուսական լրատվամիջոցների քարոզչության դեմ
Գերմանիան կօգնի Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի բնակիչներին պայքարել «Ռուսաստանի կեղծ նորությունների դեմ»: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Մենք ցանկանում ենք օգնել մեր գործընկերներին մերձբալթիկայում պայքարել համակարգված ապատեղեկատվության դեմ: Շատ ծրագրեր կան,որոնք արդեն պատրաստ են մեկնարկի», - Շեֆերի հայտարարությունn է մեջբերում ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:
Նրա խոսքով` երկրի կառավարությունը որոշել է ստեղծել սեփական ԶԼՄ-ները, որոնցում նյութեր կհրապարակվեն մերձբալթյան երկրների ռուսախոս բնակիչների համար: