Պրահայում վերաբացվել է Ազգային պատկերասրահը
Պրահայում կարճ դադարից հետո վերաբացվել են Ազգային պատկերասրահի բոլոր 6 մասնաճյուղերը: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Աղբուրը մանրամասնում է, որ մասնաճյուղերը փակվել են մասնաշենքերն ու արվեստի գործերը հսկող անվտանգության ծառայության հետ ծագած տարաձայնությունների հետևանքով:
Երկուշաբթի օրն Ազգային պատկերասրահի ներկայացուցիչները հայտնել են, որ նոր պայմանագիր է ստորագրվել: Մշակույթի նախարարությունը կստուգի նույն ընկերության անվտանգության ծառայության աշխատանքն այլ կազմակերպություններում: