Նորվեգիայում վարորդները կվճարեն թունավոր արտանետումների համար
Նորվեգիայի իշխանությունները պլանավորում են մինչև 2025 թվականն ամբողջովին հրաժարվել բենզինային և դիզելային շարժիչներով ավտոմեքենաներից:
Euromag-ը գրում է, որ երկրի կառավարությունը չի պլանավորում ուղիղ արգելքի քաղաքականություն վարել. բենզինային կամ դիզելային ավտոմեքենա ունենալն ուղղակի ձեռնտու չի լինի:
Autocar-ի հաղորդմամբ` Նորվեգիայի իշխանությունները պատրաստվում են արդիականացնել հարկերի և տուրքերի հավաքման համակարգն այնպես, որ նմանատիպ շարժիչներով ավտոմեքենաներ ունենալն ավելի թանկ լինի, իսկ հիբրիդային կամ էլեկտրական տրանսպորտի գործածությունը` ավելի էժան և հարմարավետ: