Եվրախորհրդարանը ԵՄ խորհրդի հետ համաձայնեցրել է վիզաների վերացումն ուկրաինացիների համար
Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի ներկայացուցիչները պայմանավորվել են Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ, գրված է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքում:
«Ուկրաինայի քաղաքացիները կարող են ճանապարհորդել դեպի ԵՄ առանց վիզայի: Փոփոխությունների ներմուծումից հետո կենսաչափական անձնագրեր ունեցող անձինք կարող են ճանապարհորդել ԵՄ 90 օրվա ընթացքում 180-օրյա ժամկետում բիզնեսի, զբոսաշրջության կամ ընտանեկան ճանապարհորդության նպատակներով», - ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ զեկույցում նշվում է, որ վիզային ռեժիմը չի ապահովում աշխատանքի թույլտվություն, ինչպես նաև ուժի մեջ չէ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի դեպքում:
Ակնկալվում է, որ այս համաձայնագիրը կհաստատվի նաև Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի համապատասխան հանձնաժողովների կողմից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի հետ վիզային ռեժիմը կհաստատվի գարնանը: