Գերմանացիները բողոքի ցույցեր կանցկացնեն ի պաշտպանություն Թուրքիայում կալանավորված Դենիզ Յուջելի
Գերմանացիներն իրենց աջակցությունն են հայտնում գերմանական Die Welt պարբերականի թղթակիցներից Դենիզ Յուջելին, որը կալանավորվել է Թուրքիայում, գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Նշենք, որ Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:
Այսօր գերմանական մի շարք պարբերականներ լույս են տեսել Free Deniz վերնագրերով և կոշտ քննադատության են ենթարկել Թուրքիայի իշխանությունների կողմից լրագրողների հանդեպ գործադրված ճնշումները:
Հայտնի է, որ Գերմանիայի տարբեր քաղաքներում նախատեսվում է անցկացնել մի շարք բողոքի երթեր՝ հաջակցություն Յուջելի:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել է ցավալի ու հիասթափեցնող, իսկ թուրքական դատարանի որոշումը՝ չափից դուրս կոշտ՝ հիշեցնելով, որ Յուջելն ինքնակամ էր ներկայացել ոստիկանություն:
Օրեր առաջ էլ Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հերթական անգամ պաշտոնական Անկարային հորդորել է ազատ արձակել Դենիզ Յուջելին։ Իսկ Բունդեսթագի 160 պատգամավորներ, իրենց հերթին, Բեռլինում Թուրքիայի դեսպանին կոչ են արել աջակցել Յուջելի ազատ արձակմանը։