Մեկնարկել է ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2017թ. մրցանակաբաշխությունը
ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ անվանակարգերում`
1. «Լավագույն կին գործատու»,
2. «Լավագույն կին նորարար»,
3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»,
4. «Լավագույն երիտասարդ կին գործարար»,
5. «Լավագույն սկսնակ կին գործարար»,
6. «Լավագույն կին գործարար արտահանող»:
Մրցույթի սկզբունքներն են՝
· յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,
· յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի լավագույն կին գործարարների համար,
· հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով:
Մրցանակաբաշխությունը կազմակերպում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը` ի դեմս «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի:
Մրցույթի մասին հայտարարությունը և յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտաձևերը կարող եք ներբեռնել այստեղից: Լրացված հայտաձևերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց skhachatryan@smednc.am էլեկտրոնային հասցեով, մինչև մարտի 6-ը, ժամը 12-ը:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակ (ք. Երևան, Կոմիտասի 49/3, 7-րդ հարկ, 705 սենյակ) կամ մարզային մասնաճյուղեր (հասցեները` www.smednc.am կայքում) կամ զանգահարել (+374 10) 23 71 02 (106), (+374 98) 25 50 12 հեռախոսահամարներով: