ԸO-ն պրակտիկայում կարող է լուրջ խնդիրներ հարուցել, քանի որ մարզերում «զորաշարժեր» են. Միքայել Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ վերջին նստաշրջանի հայտարարությունների ժամանակ նկատեց, որ նոր Ընտրական օրենսգիրքը կարող է լրջագույն խնդիրների պատճառ դառնալ: Վկա՝ մարզերում ռեյտինգային թեկնածուների զորաշարժերը:
«Եվ, թերևս, քարոզարշավը չսկսված, արդեն տեսնում եք, թե ինչ տիպի մտահոգություն կա, երբ որ տարբեր տիպի զորաշարժեր են կատարվում, մեկ ընտրատարածքում չգիտեմ քանի ռեյտինգային թեկնածուներ ինչ շտաբեր են բացում: Եվ սրան դրել եմ պայմանական անուն՝ ընտրական փոշեկուլ, որ հավաքագրեն, բայց սա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Եվ պատահական չէ, որ այս՝ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված՝ արդեն խոսում են»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ի դեպ՝ 5-րդ գումարման վերջին նստաշրջանի ավարտին ԱԺ հայտարարությունների ժամը նշանավորվեց պասիվությամբ: Այսօր հայտարարության համար հերթագրվել էր ընդամենը 20 պատգամավոր: