Գուտի. Ցանկանում եմ Բարսելոնան 5:0 հաշվով հաղթի ՊՍԺ-ին
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին ցանկանում է կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 5 անպատասխան գնդակ ուղարկի ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասը:
«Ցանկանում եմ, որպեսզի «Բարսելոնան» շարունակի իր ելույթները Չեմպիոնների լիգայում: Դա կատալոնական ակումբին թույլ չի տա կենտրոնանալ Իսպանիայի առաջնության վրա:
Անկեղծորեն ուզում եմ, որ նրանք հաղթեն ՊՍԺ-ին: Բացի այդ, կցանկանայի 5-րդ գնդակը ՊՍԺ-ի դարպասը խփեր Պիկեն: Խերարդը միակն էր ակումբում, ով չէր թաքցնում դեմքը»,- իսպանացու խոսքն է մեջբերում Sport English-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 4:0` հօգուտ փարիզյան ակումբի: