Վենգերն Արսենալը լքելու դեպքում կցանկանար գլխավորել Ռեալը
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել ակումբը,- տեղեկացնում է Telegraph-ը:
Ըստ աղբյուրի` եթե դա տեղի ունեցավ, ապա ֆրանսիացի մասնագետը կցանկանար գլխավորել Մադրիդի «Ռեալը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 67-ամյա մասնագետը ձմռանը մերժել էր չինական ակումբի առաջարկը, որն իրեն տարեկան 30 մլն ֆունտ ստերլինգ էր առաջարկել:
Հիշեցնենք, որ Վենգերը գլխավորում է «Արսենալը» 1996 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացու գլխավորությամբ «զինագործները» զբաղեցնում են Անգլիայի Պրեմիեր լիգայի աղյուսակի 4-րդ հորիզոնականը: