Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունը պաշտոնապես գրանցվել է
Ուկրաինական Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ երկրի Արդարադատության նախարարությունը պաշտոնապես գրանցել է իր Рух новых сил կուսակցությունը («Նոր ուժերի շարժում»): Այս մասին Սահակաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այս քայլը, որը մանրուք է թվում, մեր շարժումը մոտեցնում է երկրի սկզբունքայնորեն նոր քաղաքական դասի կազմավորմանը», - գրել է Սահակաշվիլին:
Նրա խոսքով` շատ քաղաքներում արդեն առկա են նրա ստեղծած կուսակցության ներկայացուցչությունները, և դրա անդամների թիվն ամեն օր ավելանում է: