Նիդերլանդներում ոստիկաններն իրականացրել են 99-ամյա կնոջ` ձերբակալված լինելու երազանքը (լուսանկարներ)
Նիդերլանդներում ոստիկաններն 99-ամյա կնոջն օգնել են իրականացնել ձերբակալված լինելու երազանքը: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Կնոջ խոսքով` «ձերբակալված լինելը» վերջին կետերից մեկն է այն բաների ցուցակում, որոնք ինքը ցանկացել է անել իր կյանքում:
Աղբյուրի հաղորդմամբ` 99-ամյա Աննիի զարմուհին պայմանավորվել է ոստիկանության հետ. կնոջը ձեռնաշղթաներ են հագցրել, տեղափոխել ոստիկանական բաժանմունք և տարել խցիկ:
Նշվում է, որ կինը շատ երջանիկ է եղել: