Արարատ - Շիրակ հանդիպումը տեղի կունենա Բանանց մարզաբազայում մարտի 5-ին
Հանգստյան օրերին վերսկսվող ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Արարատը» կընդունի Գյումրիի «Շիրակին»:
Ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով խաղը ՖՆ («Միկա») մարզադաշտից տեղափոխվել է «Բանանց» մարզաբազայի արհեստական խոտածածկով մարզադաշտ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Արարատ» - «Շիրակ» հանդիպումը փետրվարի 4-ի փոխարեն կկայանա մարտի 5-ին և կմեկնարկի 14:00-ին: