«Խելացի» գուլպաները կարողանում են կապվել այն կրողի iPhone-ի հետ (տեսանյութ)
Blacksocks ընկերությունը ներկայացրել է «խելացի» գուլպաներ, որոնք հատուկ տեխնոլոգիայի՝ հաղորդիչի միջոցով միանում են այն կրողի iPhone-ին:
Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, հատուկ կոճակով համալրված գուլպայի մի զույգը վաճառվում է 189 դոլարով:
Առաջադեմ տեխնոլոգիայի շնորհիվ կրողը տեղեկանում է գուլպայի թարմության, փոխելու անհրաժեշտության, գունաթափվելու և նույնիսկ մաշվելու մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամբողջ տեղեկությունը սմարթֆոնին է ուղարկվում հատուկ հավելվածի միջոցով: