Առաջարկվում է Ճարտարապետների միությունը դարձնել Ճարտարապետների պալատ
«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքով Հայաստանի Հանրապետությունում առաջարկվում է Ճարտարապետների պալատ ստեղծելու: Խորհրդարանում օրենքի նախագծի զեկուցող, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի խոսքով՝ Ճարտարապետների միությունը վերակազմակերպվում է որպես պալատ և ձեռք է բերում մի շարք գործառույթներ, որոնք նախկինում չի ունեցել:
Պալատին տրվելու է ճարտարապետներին արտոնագրելու լիազորություն, և ըստ օրենքի՝ միայն արտոնագրված ճարտարապետը իրավունք ունի զբաղվել մասնագիտական գործունեությամբ:
«Այս օրենքը ամբողջական պատասխանատվությունը դնում է ճարտարապետի վրա: Արտոնագրված ճարտարապետի գործունեության համար պատասխանատվություն է կրելու պալատը: Մենք ճարտարապետ բառը պետք է հասկանանք երկու տեսակետով: Առաջին՝ ճարտարապետ, որը գոնե ավարտել է և ունի ճարտարապետի դիպլոմ: Երկրորդը վերաբերում է նրանց, որոնք ունեն ճարտարապետի կոչում: Իսկ կոչումը ունեցողն այն մասնագետն է, որն արտոնագրված է նորաստեղծ պալատում»,- ասաց Սարգսյանը: