Կալիֆորնիայում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կա 1 զոհ (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆորնիայի Ռիվերսայդ քաղաքում թեթև շաժիչով օդանավն ընկել է բնակելի տներից մեկի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 4 մարդ:
Ինչպես նշում է losangeles.cbslocal.com-ը, միջադեպի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հայտնի է, որ կրակն աստիճանաբար տարածվել է նաև հարևանությամբ գտնվող տների ուղղությամբ:
Իրավապահների փոխանցմամբ՝ վթարված Cessna 310 օդանավում եղել է 4 հոգի: Նշվում է, որ ինքնաթիռը Ռիվերսայդից Սան Խոսե էր ուղևորվում: