Ահա թե ինչու են աստղերը մեծ չափսի կոշիկներ կրում (լուսանկարներ)
Հավանաբար ձեզնից առավել ուշադիրները նկատած կլինեն, որ վերջին շրջանում աստղերի մոտ 1-2 անգամ մեծ չափսի կոշիկ հագնելու տարօրինակ միտում է երևում:
AdMe.ru-ն պարզել է, թե արդյոք դա հերթական տուրք է նորաձևությանը, թե այս անհեթեթությունն ավելի լուրջ պատճառ ունի:
Գաղտնիքն այն է, որ աստղերը գիտակցաբար են մեծ կոշիկ հագնում, որպեսզի հնարավորինս փրկեն իրենց ոտքերը տարատեսակ այտուցներից:
Ի վերջո, հայտնի կանայք ժամերով ստիպված են լինում քայլել բարձրակրունկ կոշիկների վրա: Բնականաբար, ոտքերը հոգնում են և հաճախ այտուցվում:
Իսկ ահա ոճաբանները պարբերաբար նման հնարքի են դիմում. Կոշիկի ներսից տեղադրում են հատուկ սիլիկոնե բարձիկներ, որոնք թույլ չեն տալիս ոտքը սահել կոշիկի մեջ, ինչպես նաև խուսափում են, այսպես կոչված, «Մոխրոտի էֆեկտից»: Միևնույն ժամանակ, մեծ կոշիկը չի սեղմում ու խանգարում արյան շրջանառությանը:
Իհարկե, ավելի հաճախ, մեծ չափսի կոշիկներ աստղերը կրում են երկար զգեստներով, որոնք գրեթե հատակին են հասնում: