Փորձագետները նշել են առաջիկա տասնամյակում զարգացման մեծ պոտենցիալ ունեցող տեխնոլոգիաները
Համաշխարհային տնտեսական համաժողովի ավելի քան 800 փորձագետներ նշել են առաջիկա տասնամյակում մեծ զարգացման պոտենցիալ ունեցող տեխնոլոգիաները։
Այս մասին հայտնում է Business Insider-ը։
1. Ռոբոտներ
Ռոբոտներն արդեն ներխուժել են կյանքի որոշակի ասպարեզներ, սակայն կանխատեսումների համաձայն` դրանք կգրավեն նաև մտավոր աշխատանքի շուկան: Ենթադրվում է, որ 2021-ին տարածում կգտնեն դեղագործ-ռոբոտները:
2. Սենսորներ
Համացանցի և համակարգչային ծրագրերի կիրառությունն ավելի է ակտիվանալու: Մեկ տրիլիոն տարատեսակ սենսորներ 2022-ին միացված կլինեն համացանցին:
3. Բժշկագիտություն
3D տպագրությունը հեղափոխելու է բժշկական արդյունաբերության ոլորտը: Այն արդեն օգտագործվում է որոշ օրգաններ ստեղծելու համար: Փոխպատվաստումներ իրականացնելու համար այս տեխնոլոգիան կարող է կիրառվել արդեն 2024-ին:
4. Հեռախոսներ
2024-ին հասանելի կլինեն հեռախոսներ,. որոնք թույլ կտան մտքերը փոխանցել ուղեղի ալիքների միջոցով:
5. Մեքենաներ
Մարդկանց 67 տոկոսը կարծիք է հայտնել, որ 2026-ին կգերակշռեն ընդհանուր օգտագործման շահագործվող մեքենաները, քան սեփական ավտոմեքենաները:
6. Արհեստական ինտելեկտ
Փորձագետների կարծիքով՝ ամեն ինչ կարելի է սովորել անցյալի սխալներից և ավտոմատ կերպով բարդ որոշումներ կայացնել` հսկայական տվյալների բազայի վրա հիմնվելով: