Իրաքյան բանակի հատուկջոկատայիններն ԻՊ-ից ազատագրել են Արևմտյան Մոսուլի առաջին շրջանը
Իրաքյան բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարում վերականգնել են վերահսկողությունը Արևմտյան Մոսուլի առաջին թաղամասում:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ռազմարշավի հրամանատար, գեներալ Աբդել Ամիր Յարալան: «Հատուկջոկատայիններին հաջողվել է վերադարձնել Էլ-Մաամուն թաղամասը, շենքերի վրա բարձրացվել է Իրաքի պետական դրոշը», - գեներալին մեջբերում է տեղի լրատվամիջոցը:
Առկա տեղեկությունների համաձայն` դաշնային ոստիկանությունը կոտրել է ԻՊ-ի պաշտպանությունը Էթ-Թայարան շրջանում և շարունակում է առաջանալ դեպի քաղաքի խորքը:
Կառավարական ուժերը գտնվում են Արևմտյան Մոսուլի կենտրոնից 3 կմ հեռավորությամբ: Իրաքյան աղբյուրի տվյալներով` վերջին մեկ օրում ավելի քան 2380 բնակիչ է հեռացել արևեմյան թաղամասերից: