Սիրիական բանակը տարեսկզբից ավելի քան 60 բնակավայր է ազատագրել ԻՊ-ից
Սիրիայի կառավարական զորքերը տարեսկզբից ավելի քան 60 բնակավայր են ազատագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«2017-ի հունվարի 1-ից ի վեր սիրիական կառավարական ուժերի կողմից ԻՊ-ի զինված զորամիավորումներից ազատագրված բնակավայրերի թիվը հասել է 63-ի», - ասվում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:
Հաղորդվում է նաև, որ կառավարական ուժերին վերջին մեկ օրում հաջողվել է վերահսկողություն հաստատել 28.5 քառ. կմ տարածքում: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից ավելի քան 2000 քառ. կմ մակերեսով տարածք է ազատագրվել: