Իբրահիմովիչ. Կարծում եմ` սա իմ կարիերայի 32-րդ տիտղոսն է
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի շրջանակում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2):
Շվեդ հարձակվողը դուբլի հեղինակ էր դարձել այդ խաղում:
«Սա թիմային հաղթանակ էր: Տեղափոխվել եմ «Մանչեսթեր Յունայթեդ» հաղթանակների համար: Որքան շատ եմ հաղթում, այնքան շատ եմ բավարարվում: Երբ դու ծերանում ես, սկսում ես գնահատել այդ ամենը:
Կարծում եմ, որ սա իմ կարիերայի 32-րդ տիտղոսն է: Շարունակում եմ աշխատանքս և վայելում Անգլիան»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում BBC Sport-ը: