Մոսկվայի կոնտակտային գազանանոցում մակակը հարձակվել է երեխայի վրա
Մոսկվայի Արբատ փողոցի վրա գտնվող զվարճանքի կենտրոններից մեկի կոնտակտային գազանանոցում մակակը հարձակվել է երեխայի վրա, ինչի հետևանքով տղան մատի վնասվածք է ստացել: Այս մասին ահղորդում է Московский Комсомолец-ը:
Աղբյուրի տղյալների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 25-ին` տեղական ժամանակով ժամը 17:00-ին: Տղայի հայրը վեր է բարձրացրել նրան, որպեսզի նա կարողանա ավելի լավ տեսնել կենդանիներին, և երեխան մատը մտցրել է ցանկապատի արանքից ներս: Որձ մակակը հարձակվել է երեխայի վրա և պոկել նրա եղունգը, ինչի հետևանքով երեխայի մոտ արյունահոսություն է սկսվել:
Գազանանոցի աշխատակիցների խոսքով` երեխայի մատը վիրավորվել է ոչ միայն կապիկի խայթի պատճառով, այլև որովհետև հայրը կտրուկ կերպով հետ է քաշել նրան:
Ծնողները հիվանդանոց են տարել երեխային, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվել:
Նշվում է, որ կարմիր մակակի որձը չի սիրում երեխաներին, քանի որ նրանք զայրացնում են իրեն, և ցանկապատի վրա տեղադրված է համապատասխան նախազգուշացումը: