Ինդոնեզիան մտադիր է նավթ գնել Իրանից
Ինդոնեզիան մտադիր է նավթահումքի մատակարարման մասին երկարաժամկետ պայմանագիր կնքել Իրանի հետ: Ինչպես տեղեկացնում է Press TV-ն, այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի տնտեսական հարցերով համակարգող նախարար Դարմին Նասուտիոնը Թեհրան կատարած այցի շրջանակներում:
Վերջինս Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ինդոնեզիան 1 մլն բարել նավթ է գնել Իրանից իր նավթավերամշակման գործարաններում համապատասխանության փորձարկումներ իրականացնելու համար:
Ինդոնեզացի նախարարը հավելել է, որ փորձարկումների հաջող ավարտի դեպքում Ջակարտան երկարաժամկետ պայմանագիր կկնքի Թեհրանի հետ մոտ ապագայում:
Կողմերը ընդգծել են նաև մի շարք այլ ոլորտներում հնարավոր համագործակցության կարևորությունը, ինչպես օրինակ` գյուղատնտեսության և զբոսաշրջության: